Սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է. «Ժողովուրդ»
Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ:
Չի բացառվում, որ սրա հետեւանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների (այսօր տաքսիների մեծ մասը սեղմված բնական գազով է շահագործվում) վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել են ուղևորափոխադրման վարձը:
Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:
Բացի այս, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Լոնդոնում գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցեր են
Ակտիվիստները հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող կառավարական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում են Մեծ Բրիտանիայի վարչապե...
Հրապարակվել է 2021 թվականին ամենամաքուր և ամենաաղտոտված օդ ունեցող երկրների վարկանիշային ցանկը
Հրապարակվել է 2021 թվականին ամենամաքուր և ամենաաղտոտված օդ ունեցող երկրների վարկանիշային ցանկը: Անցյալ տարի գրեթե ո...
Հնարավորություն տվեք մարդկանց պարբերաբար ինքնապաշտպանության գործնական դասընթացների մասնակցել. Հակոբ Կարապետյան
«Ես շուտով 40 տարեկան կդառնամ (եթե բախտս բերի)։ Բանակից զորացրվել եմ 2006-ին՝ շուրջ 16 տարի առաջ։ Ծառայության ընթացքում...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ե...