Հրապարակվել է 2021 թվականին ամենամաքուր և ամենաաղտոտված օդ ունեցող երկրների վարկանիշային ցանկը
Հրապարակվել է 2021 թվականին ամենամաքուր և ամենաաղտոտված օդ ունեցող երկրների վարկանիշային ցանկը:
Անցյալ տարի գրեթե ոչ մի երկիր չի բավարարել ԱՀԿ օդի որակի ստանդարտը։ Որոշ տեղերում դրա աղտոտվածության ցուցանիշները վերադարձել են իրենց նախկին արժեքներին՝ 2020 թվականին «Կովիդ-19» համաճարակի պատճառով որոշակի բարելավումից հետո:
Շվեյցարական IQAir ընկերությունը հրապարակել է օդի որակի համաշխարհային զեկույց 2021թ. Վերլուծության հիմքում ընկած տեղեկատվությունը ստացվել է օդի որակի մոնիտորինգի տասնյակ հազարավոր կայաններից, որոնք շահագործվում են կառավարությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, հետազոտական հաստատությունների, կրթական հաստատությունների, ընկերությունների և գիտնականների կողմից:
Հետազոտությունն իրականացվել է մոլորակի 117 երկրների 6475 քաղաքներում:
[fede75448be4766d9625f8ab235231b3.png]
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, օդի աղտոտվածությունը համարվում է շրջակա միջավայրի համար ամենալուրջ սպառնալիքը, քանի որ այն ամեն տարի յոթ միլիոն կյանք է խլում։ Այն առաջացնում և սրում է բազմաթիվ հիվանդություններ՝ ասթմայից մինչև քաղցկեղ, թոքերի և սրտի հիվանդություններ, իսկ տնտեսության համար օրական ծախսերը կազմում են մոտ ութ միլիարդ դոլար: 2019 թվականին օդում վնասակար նյութերի առկայությունը (ինչպես փակ, այնպես էլ դրսում) պատճառ է հանդիսացել մահացությունների մոտավորապես 12%-ի համար։
Այսպիսով, ամենաաղտոտված օդն ունի Բագլադեշը: Նրան հաջորդում է Չադը, հետո Պակիստանը:
Հայաստանը 33.9 ցուցանիշով օդի աղտոտվածության երկրների ցանկում 19-րդ տեղում է:
Սահմանակից պետություններում իրավիճակը հետեւյալն է. Իրանը 30. 3 ցուցանիշով 24-րդ տեղում է, Վրաստանը 21.0 ցուցանիշով 42-րդն է, Թուրքիան 20.0՝ 46-րդ, Ադրբեջանը 17,6՝ 57-րդ-ն է: ՌԴ ցուցանիշն էլ հետեւյալն է. 12.3՝ 80-րդ տեղ:
Ամենամաքուր օդը, ըստ IQAir-ի զեկույցի, ունեն Պուերտո Ռիկոն, Միացյալ Նահանգների Վիրջինյան կղզիները, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիա կղզիները:
[4d4f658b9391f21e56f34c6c6ea6a531.png]
PM2.5-ը օդը պարբերաբար չափվող վեց աղտոտիչներից մեկն է: Հիմնական PM2.5-ները ներառում են սուլֆատներ, նիտրատներ, մուր և ամոնիում: Բնության մեջ նրանց ընդհանուր աղբյուրներն են փոշու և ավազի փոթորիկները, անտառային հրդեհները: Օդի աղտոտման հիմնական պատճառներ նշում են ներքին այրման շարժիչները, արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեությունը, շինարարությունը և բնակելի տարածքներում փայտի ու ածուխի այրումը:
Նմանատիպ հոդվածներ
Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը
Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը։ Արայիկ Հա...
Հնարավորություն տվեք մարդկանց պարբերաբար ինքնապաշտպանության գործնական դասընթացների մասնակցել. Հակոբ Կարապետյան
«Ես շուտով 40 տարեկան կդառնամ (եթե բախտս բերի)։ Բանակից զորացրվել եմ 2006-ին՝ շուրջ 16 տարի առաջ։ Ծառայության ընթացքում...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ե...
Հունական Կորֆու կղզում պղծել են ծովակալ Ֆյոդոր Ուշակովի հուշարձանը. Հունաստանում ՌԴ դեսպանատուն
Հունական Կորֆու կղզում վանդալները ներկ են լցրել ծովակալ Ֆյոդոր Ուշակովի հուշարձանի վրա։ Ավելի ուշ Հունաստանում ՌԴ դեսպան...