Հնարավորություն տվեք մարդկանց պարբերաբար ինքնապաշտպանության գործնական դասընթացների մասնակցել. Հակոբ Կարապետյան

«Ես շուտով 40 տարեկան կդառնամ (եթե բախտս բերի)։ Բանակից զորացրվել եմ 2006-ին՝ շուրջ 16 տարի առաջ։ Ծառայության ընթացքում առանց չափազանցության, մի երկու տասնյակ (մի մագազինից ոչ ավել) АК-ի փամփուշտ եմ կրակել։

 

Հաստիքով 120մմ ականանետի հրամանատար էի, ամբողջ ծառայությանս ընթացքում կրակել եմ մեկ (1) ական։

 

Ծառայությունից հետո՝ 16 տարիների ընթացքում ինձ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ չեն հրավիրել ինչ-որ հավաքի կամ զորավարժության, այսինքն, եղած քիչ գիտելիքներս երբեւէ թարմացնելու, զարգացնելու հնարավորություն չեմ ունեցել։ Սա՝ էն դեպքում, երբ ամեն անգամ բնակությանս վայրը փոխելիս գնում էի զինկոմիսարիատ ու խնդրում էի ակտուալ հասցես գրանցել, որ ավելորդ բարդություն չլինի։

Սա իհարկե, մինչեւ պատերազմը երբեք չէի գրի փաբլիք։ Չնայած վստահ եմ, որ առանց իմ գրելու էլ ով պետք էր՝ գիտեր սրա մասին, իսկ հիմա՝ առավելեւս թաքցնելը անիմաստ է։

 

Այդ մասին Ֆեյսուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

 

Հիմա գիտենք, որ կանոնավոր բանակի հետ կապված խնդիր ունենք, Արցախում կատարվողից ուզում ենք գլուխներս մի քարի խփենք սատկենք անզորությունից։ Ի՞նչ անենք․ մեր երազած դաշնակիցը չունենք, ատոմային զենք չունենք, կախարդական փայտիկ չունենք։

Կարող ենք հույսներս դնել մի քանի տասնյակ էնտուզիաստների վրա, որոնք հիմա զենքի հետ վարվեցողության դասընթացներ են կազմակերպում ավել կամ պակաս արդյունավետությամբ։ Բայց մի քանի տասնյակ, անգամ մի քանի հարյուր էնտուզիաստները հարցը չեն լուծելու։

Եղբայրեր ու քույրեր, դուք, որ ոչմիբանիզմ եք դավանում եւ դուք, որ ամենինչիզմ եք դավանում, եկեք պետական մակարդակով մտածենք գործուն աշխարհազոր ունենալու մասին։ Հնարավորություն տվեք մարդկանց՝ անվճար կամ մատչելի պայմաններով ինքնապաշտպանության գործնական դասընթացների մասնակցել ՊԱՐԲԵՐԱԲԱՐ։ Պետական, համայնքային կազմակերպությունների, հանրային ծառայություն մատուցող խոշոր ընկերությունների համար մեխանիզմներ ստեղծեք, որ ԲՈԼՈՐ աշխատակիցների համար դասընթացներ կազմակերպեն՝ անկախ սեռից ու տարիքից։

Մեզ հանրային ինքնապաշտպանության հնարավորություն տվեք։ Կամ սկսեք միջագային հանրության հետ բանակցել ազգովի Նիուե տեղափոխվելու տարբերակի շուրջ», - գրել է Կարապետյանը:

 

Քաղաքականություն