Ռուսաստանում արգելափակում են VPN ծառայությունները

Ռուսաստանում արգելափակվել է մոտ 20 հայտնի VPN ծառայություն, «Ռոսկոմնադզորը» մտադիր է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը, «Ինտեֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը։

«Այսօրվա դրությամբ մոտ 2 տասնյակ հայտնի VPN ծառայություններ արդեն ագելափակվել են, VPN-ների արգելափակումը շարունակվելու է»,- ասել է Խինշտեյնը։

Նա խոստովանել է, որ բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանում շարունակում են օգտվել Instagram ցանցից, դա անում են VPN-ի միջոցով, որը թույլ է տալիս հասանելիություն ունենալ արգելափակված կայքերին։
 

 ««Ռոսկոմնադզորը» շարունակում է աշխատանքը, VPN –ներն արգելափակվում են ամեն օր։ Դա այնքան էլ հեշտ խնդիր չէ, բայց կատարվում է»,- հավելել է Ալեքսանդր Խինշտեյնը։

Քաղաքականություն