Նշված հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան և Աղվերան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ 

Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Քաղաքականություն