Նպատակը, բնականաբար, «անատամ բանակ» ունենալը չէ․ ՊՆ փոխնախարար

Մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ, այլ ուղղակի ֆիքսելը, որ ՀՀ զինված ուժերը չեն ստեղծվելու ագրեսիայի նպատակով։ Այս մասին՝ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի համաձայն` զինված ուժերը զարգացվելու և վերափոխվելու են ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով:

Փոխնախարարը նշեց, որ եթե նախկինում այս ձևակերպումը պաշտոնապես ամրագրված չի եղել, միևնույնն է` ՀՀ ԶՈւ նպատակը երբեք ագրեսիան չի եղել։

 

«Սակայն պաշտպանությունն իր մեջ ներառում է նաև հակահարձակում և այլն։ Մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ ԶՈւ նպատակը պատերազմ հրահրելը չէ, իր հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելը չէ,– ասաց նա,– անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող։ Բնականաբար, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր զինված ուժերը լինեն մարտունակ, հակահարված տալու ընդունակ լինեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով»։

 

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի որոշմամբ 2021թ–ին ստեղծվել էր զինված ուժերում բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել էր ՀՀ ԶՈւ բարեփոխումների հայեցակարգը և դրա իրականացման ժամանակացույցը։

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, հայտարարել էր, որ չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի իրեն ներկայացված տարբերակը և այն ուղարկել է խմբագրման։

Քաղաքականություն