Լուգանսկում հայերի միության նախագահը՝ ստեղծված իրավիճակի մասին

Մեր հայրենակիցներից համարյա բոլորին ճամփել ենք Լուգանսկից, քիչ ենք մնացել, Լիսիչանսկում ենք, վերջին անգամ որ խոսել ենք, դրանից կրկնակի վատ վիճակ է։ Այս մասին 24News-ին ասել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական մարտական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին։

 

Առուսխանյանն ասել է, որ տեղի հայերին ճանապարհել են Ուկրաինայի տարբեր հատվածներ՝ Դնեպրոպետրովսկ, արևմտյան Ուկրաինա, տարբեր մարզեր, «որտեղ շատ թե քիչ հանգիստ է իրավիճակը»։ 

 

Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահը նշել է, որ սննդի, ջրի, ջեռուցման խնդիրները դժվարությամբ, բայց լուծում են։

 

«Մեքենաներ եմ ուղարկում, Դոնեցկի մարզից, Դնեպրոպետրովսկից սնունդ են բերում, յոլա ենք գնում մի կերպ։ Ընդհանրապես հրադադար չկա, Սևերոդոնեցկում ուժեղ մարտեր են գնում։ Մեքենայով ռմբակոծությունների միջով մի կերպ անցանք», - եզրափակել է Սերժ Առուսխանյանը։

Քաղաքականություն