Կրեմլը Առաջին ալիքի եթերում կատարվածը խուլիգանություն է որակել

Առաջին ալիքի ուղիղ եթերում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը չի վերաբերում Կրեմլի օրակարգին, դա խուլիգանություն է, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Ինչ վերաբերում է այդ աղջկան, դա խուլիգանություն է», - ասաց նա ։


Պեսկովը նշել է, որ Առաջին ալիքը, ինչպես երկրի մյուս առաջատար ալիքները, որակյալ, ժամանակին, շատ օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվության բրենդ է։

 

«Կան որոշակի գերատեսչություններ, որոշակի մարմիններ, որոնք զբաղվում են դրանով, առավել ևս, ցանկացած հեռուստաալիքի ուղիղ հեռարձակումը հատուկ հարթություն է, որտեղ հատուկ պատասխանատվություն կա հատկապես այնտեղ աշխատողների համար»,- ընդգծեց խոսնակը։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս միջադեպից հետո ալիքը ներքին ստուգում է սկսել։

 

Հիշեցնենք,  որ երեկ հետպատերազմական գրությամբ պաստառով մի աղջիկ ներխուժել է Առաջին ալիքի լրատվական ստուդիա թողարկման ժամանակ: Հաղորդվում է, որ , այդ պահին հաղորդավար Եկատերինա Անդրեևան խոսում էր վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու պլանների մասին: Ավելի ուշ պարզվեց, որ ռուսական հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնված կինը, ինչպես հայտնում են ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները, Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան է, ով արդեն բերման է ենթարկվել։ 


 

Քաղաքականություն