
«Hет худа без добра». Ինչպես է Պեսկովը արձագանքել պատժամիջոցներին

Ռուսաստանի իշխանությունները փորձում են իրենց օգտին օգտագործել պատժամիջոցների պատճառով առաջացած դժվարությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Ռուսական տնտեսությունը դժվարություններ է ապրում, բայց ցանկացած դժվարություն, որ մենք զգում ենք, միաժամանակ հնարավորություն է զարգացման, նորացման, ավելի մեծ անկախության հասնելու, նոր արդյունաբերություններ հիմնելու համար: Մենք ունենք մի լավ ասացվածք՝ «нет худа без добра»։ Մենք փորձում ենք առկա դժվարություններն օգտագործել մեր շահերից ելնելով»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Բացի այդ, նա համաձայն չէ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության հետ, ով նախօրեին ասել էր, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պատժամիջոցների օգնությամբ «ամբողջությամբ ջախջախել» է ռուսական տնտեսությունը։