
Ճապոնիան երկարաձգել է Ռուսաստան արտահանման արգելքը․ ինչ ապրանքների մասին է խոսքը

Ճապոնիայի կառավարությունն ընդլայնել է այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք արգելված են արտահանել Ռուսաստան՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ճապոնիայի կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ արտահանման արգելքը, որն ուժի մեջ կմտնի մարտի 18-ից, ներառում է արտահանման միջազգային հսկողության ցուցակի 218 ապրանք, այդ թվում՝ կիսահաղորդիչներ, ռադարներ, սենսորներ, լազերներ, կապի սարքավորումներ, ձայնագրող սարքեր և դրանց բաղադրիչներ, օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր, ազդանշանի ուժեղացուցիչներ, ազդանշանի գեներատորներ, ռեզիստորներ, կրիպտոգրաֆիկ սարքավորումներ, հեռուստատեսային տեսախցիկներ, օպտիկական ֆիլտրեր, ֆտորիդային մանրաթել և այլն։
Բացի այդ, արգելվում է արտահանել պարաշյուտներ, սենսորներ, նավթավերամշակման արտադրանք, ինչպես նաև քիմիական արդյունաբերության և միջուկային էներգիայի համար նախատեսված արտադրանք։
Արտահանման արգելքը վերաբերում է նաև ռազմական արտադրանքին, այդ թվում՝ զրահաբաճկոններին, զենքերին, պայթուցիկներին, նավերին, դիզելային շարժիչներին, հրթիռների բաղադրիչներին և այլն։