Զելենսկին Բայդենին խդրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, այս մասին հաղորդում է CNN-ը, փոխանցում է Ռիա Նովոստին։


Նրանց հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով հակառուսական սահմանափակումների նոր փուլի մասին։


CNN-ը մեջբերում է «բազմաթիվ աղբյուրներ», որ Զելենսկին պահանջում է նոր միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին միջազգային առևտրից մեկուսացնելու և ռուսական էլիտաների դեմ անձնական պատժամիջոցներն ընդլայնելու համար։

 

«Զելենսկին նշել է նաև Ռուսաստանի մուտքը դեպի միջազգային ջրեր փակելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ։


Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հայտարարեց Ռուսաստանին ամենաբարենպաստ ազգային առևտրային ռեժիմից զրկելու մտադրության մասին, արգելեց այնտեղ կանխիկ դոլարի մատակարարումը և արգելք դրեց շքեղ ապրանքների արտահանման վրա։

Քաղաքականություն