Հասարակություն

Ռուսաստանի զինված ուժերը «Անտոնով» գործարանի տարածքում զինամթերքի պահեստ են ոչնչացրել

Ռուսաստանի զինված ուժերը «Անտոնով» գործարանի տարածքում զինամթերքի պահեստ են ոչնչացրել

Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մերձակայքում գտնվող «Անտոնով» գործարանի տարածքում զինամթերքի պահեստ են ոչնչացրել։

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
 

«Կիևի մերձակայքում գտնվող «Անտոնով» գործարանի տարածքում ոչնչացվել է բազմակի հրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերքի մեծ պահեստ, որի վայրերից կրակ է բացվել ռուսական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ», - ասել է նա։
 

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն անջատել է կապի, փոխանցման և անջատման կենտրոնները ուկրաինական Ֆեդորովկա, Վինարովկա և Անտոպոլ բնակավայրերում։
 

Նրա խոսքով՝ մարտի 14-ի առավոտյան հեռահար գերճշգրիտ զենքով հարված է հասցվել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250