Ուկրաինական դատարանը հեռակա կալանավորել է Մարգարիտա Սիմոնյանին

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է, որ ուկրաինական դատարանը հեռակա կալանավորել է  «Ռոսիա Սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ 

Համապատասխան որոշումը դատարանը կայացրել է երկրի գլխավոր դատախազության կողմից լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային հղումով։

 

«Ուկրաինայի դատարանը թույլ է տվել Ձեզ, Մարգարիտա Սեմյոնովնա, ձերբակալել և դատարան բերել խափանման միջոցի համար»,- ասել է Վենեդիկտովան։

 

Քաղաքականություն