Ռուսաստանցիները կզրկվեն օդանավակայանների և երկաթուղային կայարանների բիզնես-սրահների մուտքից

Collinson Group ընկերությունը, որը Priority Pass և LoungeKey ծրագրերի օպերատորն է, մարտի 12-ի գիշերը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է Росбанк-ն իր պաշտոնական Telegram ալիքում։

 

Նշվում է, որ այսպիսով, ծրագրի մասնակիցները կզրկվեն օդանավակայանների և երկաթուղային կայարանների բիզնես-սրահների մուտքից, ինչպես նաև իրենց համար կսահմանափակվի գործընկերների առաջարկներից օգտվելու հնարավորությունը: 

 

Բացի այդ, ռուսաստանցիների համար կդադարեցվի անդամակցությունը Priority Pass և LoungeKey ծրագրերին:

Քաղաքականություն

Պատահարներ