Ռուսաստանի դեմ պատժամիջոցները լուրջ ցնցում են ԱՊՀ + -ի համար. Fitch

Ուկրաինայում ռազմական գործողությունը և ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցները լուրջ ցնցում են ԱՊՀ + – ի համար (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ Ուզբեկստան): Այս մասին նշում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իր զեկույցում։ 

 

Ինչպես գրում է Интерфакс-ը՝ տնտեսական ազդեցությունը զգալի կլինի ամբողջ տարածաշրջանում: 

 

«Հակամարտության ընթացքի եւ պատժամիջոցների վերջնական մասշտաբի եւ տեւողության վերաբերյալ անհայտությունը հանգեցնում է անորոշության՝ կապված ներտարածաշրջանային առեւտրային եւ ֆինանսական հոսքերի, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի խախտման մասշտաբների հետ», – ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ զեկույցի՝ արդեն հայտարարված պատժամիջոցների խստությունն անխուսափելի է դարձնում 2022 թվականին ռուսական տնտեսության անկումը, ինչը ճնշում կգործադրի ԱՊՀ + -ի վրա առեւտրի, դրամական փոխանցումների եւ զբոսաշրջության ուղիներով»

Քաղաքականություն

Պատահարներ