Ռոսկոմնադզորը խոսել է Instagram-ի արգելափակման ժամկետների մասին

Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ Instagram-ի արգելափակումը կսկսվի մարտի 14-ի գիշերը։ Ինչպես նշվում է Telegram-ում գերատեսչության հաղորդագրության մեջ, օգտատերերը ժամանակ կունենան իրենց լուսանկարներն ու տեսանյութերը տեղափոխելու այլ սոցիալական ցանցեր։
 

«Քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերին ժամանակ կպահանջվի՝ իրենց ֆոտո և վիդեո նյութերն այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու, կոնտակտներին և բաժանորդներին ծանուցելու համար, Ռոսկոմնադզորը որոշել է մարտի 14-ին ժամը 00:00-ին ավարտել Instagram մուտքի սահմանափակումների ներդրման ընթացակարգը՝ ապահովելով անցումային փուլի համար հավելյալ 48 ժամով»,- ասված է հաղորդագրությունում։
 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոսկոմնադզորը կսահմանափակի մուտքը Instagram այն բանից հետո, երբ դրա սեփականատերը թույլ է տվել մի շարք երկրներում ռուսների նկատմամբ բռնության կոչեր հրապարակել։

Քաղաքականություն

Պատահարներ