ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինի «միջուկային հռետորաբանությունը» անխոհեմ է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «անխոհեմ» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները միջուկային զենքի մասին։


Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային հռետորաբանությունն անվանել է «վտանգավոր» և «անխոհեմ»։ Այս մասին նշվում է Reuters-ի հոդվածում, որին տված հարցազրույցը ասել է Ստոլտենբերգը:

 

Թե կոնկրետ ինչ նկատի ուներ նա «միջուկային հռետորաբանություն» ասելով, չի նշվում։

 

Ավելի վաղ Պուտինը ասել էր, որ Ուկրաինան միջուկային և հրթիռային իրավասություններ ունի դեռ ԽՍՀՄ ժամանակներից, կարող են հրթիռներ պատրաստել, այս հարցում իրենց կօգնեն «օվկիանոսից այն կողմ», և այսուհետ Ռուսաստանի ճակատագիրն այլ է լինելու։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
 

 

Քաղաքականություն