Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Sputnik Բելառուսը։


«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրությունում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենան Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները։ Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների, միութենական համագործակցության զարգացման, պատժամիջոցների ճնշման տակ տնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ