Հասարակություն

Կիևից հայտնում են, որ Ռուսաստանը «սիրիական սցենարն» է իրականացնում Ուկրաինայում

Կիևից հայտնում են, որ Ռուսաստանը «սիրիական սցենարն» է իրականացնում Ուկրաինայում

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ Ուկրաինայի ապառազմականացման գործողությունը «սիրիական սցենարի» իրականացման փորձ է։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


ՌԴ ԶՈւ ռազմական գործողությունը Սիրիայում սկսվել է 2015 թվականի սեպտեմբերին Դամասկոսի հետ համաձայնությամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքից հետո։ Արդյունքում հնարավոր եղավ վերադարձնել երկրի տարածքի մեծ մասը, և ամենամեծ ահաբեկչական խմբավորումը՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետությունը» պարտություն կրեց։

 

«Սա վկայում է Ուկրաինայում սիրիական սցենարն իրականացնելու փորձի մասին»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250