Facebook-ը և Instagram-ը որոշ օգտատերերի թույլ կտան ռուսաստանցիներին և ռուս զինվորականներին ուղղված բռնության կոչեր անել. ԶԼՄ-ներ

Meta Platforms-ը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին «որոշ երկրներում» թույլ կտա Facebook-ի և Instagram-ի օգտատերերին կոչ անել բռնություն կիրառել ռուսաստանցիների և ռուս զինվորականների նկատմամբ: Այս մասին գրում է 360 tv-ն՝ հղում տալով Reuters-ին:
 

Կանոնների փոփոխությունը, ըստ հրապարակման, վերաբերում է Լատվիային, Լիտվային, Էստոնիային, Լեհաստանին, Սլովակիային, Հունգարիային, Ռումինիային, Ռուսաստանին և Ուկրաինային:
 

Լրատվամիջոցները պնդում են, որ Facebook-ի և Instagram-ի բովանդակության մոդերատորներն արդեն ստացել են համապատասխան նամակները։
 

Ավելի ուշ լրատվամիջոցը գրել է, որ Meta-ի խոսնակը հաստատել է, որ ընկերությունը «ժամանակավորապես թույլ է տվել քաղաքական արտահայտման ձևեր, որոնք սովորաբար կխախտեին սոցցանցերում բռնության հրահրման արգելքը»:
 

«Խոստանում են, սակայն, որ «քաղաքացիականներին» չեն նեղացնի»,- գրել է 360tv-ն՝ թելեգրամյան ալիքում:


Բացի դա, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ամերիկյան իշխանություններից պահանջել է դադարեցնել Meta-ի ծայրահեղական գործունեությունը։ Դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ ասվում է, որ հարթակի գործողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանին տեղեկատվական պատերազմ է հայտարարվել առանց կանոնների։

Քաղաքականություն

Պատահարներ