Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն:
 

Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:
 

Լարսի մասին
 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ