Բայդենն արգելել է դոլարային թղթադրամների մատակարարումը Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանին դոլարային թղթադրամների վաճառքն արգելելու մասին։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
 

«Արգելվում է հետևյալը․․․ արտահանում, վերաարտահանում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ամերիկյան ընկերություններից ու ֆիզիկական անձանցից անկախ գտնվելու վայրից դոլարային թղթադրամների վաճառքը կամ մատակարարումը Ռուսաստանի կառավարությանը կամ ցանկացած անձի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում»,- նշված է փաստաթղթի տեքստում։
 

Բացի այդ, Ջո Բայդենը սահմանափակել է ալկոհոլային խմիչքների, ադամանդի և ծովամթերքի ներմուծումը Ռուսաստանից, ինչպես նաև շքեղ ապրանքների արտահանումը երկիր։

Քաղաքականություն

Պատահարներ