Հասարակություն

Վարորդական վկայական ստանալու տեսական քննության հարցաշարը փոխվել է

Վարորդական վկայական ստանալու տեսական քննության հարցաշարը փոխվել է

Վարորդական իրավունքի վկայականի համար տեսական քննության նոր հարցաշար է կազմվել: 

 

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝ Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: 

 

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250