Հասարակություն

Տեղեկություն՝ Խրամորթում վիրավորում ստացած տղամարդու առողջական վիճակի մասին

Տեղեկություն՝ Խրամորթում վիրավորում ստացած տղամարդու առողջական վիճակի մասին

Խրամորթի բնակիչը վիրավորում է ստացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. ականը պայթել է տան բակում, տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ Խրամորթի ուղղությամբ թշնամու կրակոցների հետևանքով մեկ քաղաքացիական անձ է վիրավորում ստացել։

«Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն»,–գրվածխ է հաղորդագրության մեջ։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

[ccccc40cee95754f7c6de00d2b6d625a.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250