Այսօր, ամենուշը՝ վաղը, ստիպված ենք լինելու Ձեզ ազատել նախարարի պաշտոնից․ Փաշինյանը՝ Խաչատուրյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խչաատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է. նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։ 

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին համատեղ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց։ 
Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, թե շնորհակալ է վստահության համար, որ այս 7 ամիսների ընթացքում իրեն հնարավորություն է տվել վարչապետն աշխատելու որպես կառավարության անդամ։ 

«Ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել», - ասաց նախարարը։ 

Նա նշեց՝ համոզված է, որ միասին հաջողություններ են արձանագրելու։ 
«Մեր ժողովուրդը թող վստահ լինի՝ այն ծրագրերը, որ նախատեսել է կառավարությունը, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են», - ասաց Խաչատուրյանը։ 

Փաշինյանն էլ կատակեց՝ այսօր, ամենաուշը վաղը ստիպված է լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։ 

«Մի օր գալիս է դա», - արձագանքեց նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ