Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ընթանում են պլանի համաձայն․ ինչ են հայտնում Ռուսաստանի ԱԳՆ-ից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն ընթանում է խիստ պլանի համաձայն։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը շարունակում է իրականացվել, այն ընթանում է խստորեն` համաձայն պլանի»,- ասաց նա։

 

Միաժամանակ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ գործողությունն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ։

 

«Խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ  պետականության ոչնչացումը, ո՛չ էլ ներկայիս իշխանության տապալումը»,- հավելել է Զախարովան։
Նա նշել է, որ Կիևին զուգահեռ բանակցություններ են ընթանում ուկրաինական բանակի անիմաստ արյունահեղությունն ու դիմադրությունը դադարեցնելու ուղղությամբ։
Նրա խոսքով, այս ընթացքում մոտ երկու միլիոն մարդ է տարհանման խնդրանքով դիմել Ռուսաստան, որոնցից 140 հազարն արդեն դուրս է բերվել։

Քաղաքականություն

Պատահարներ