Կանադան Ուկրաինային կուղարկի լրացուցիչ 50 միլիոն դոլարի օգնություն

Կանադան լրացուցիչ 50 միլիոն դոլարի պաշտպանական օգնություն կուղարկի Ուկրաինային, մարտի 9-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

 

«Այս առավոտ ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ։ Շուտով մենք կուղարկենք բարձր մասնագիտացված սարքավորումներ»,- ասել է Կանադայի վարչապետը։

Թրյուդոյի խոսքով՝ քննարկվել են ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այնպես էլ Ուկրաինային հումանիտար աջակցությունը։

 

Կանադայի կողմից մատակարարվող սարքավորումների թվում կլինեն տեսախցիկներ և անօդաչու սարքեր։ Օգնության առաքումը կշարունակվի հնարավորության դեպքում, եզրափակել է Թրյուդոն։

 

 

Քաղաքականություն