Հասարակություն
Թուրքիան ողջունում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Անկարան ողջունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ընդունել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հրավերը մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը տեղի է ունենալու մարտի 11-13-ը։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Թանջու Բիլգիչը։
«Այսպիսի փոխադարձ քայլերը օգնում են երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և փոխվստահության առաջացմանը հարաբերությունների ամբողջական կարգավորման համար», - ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ երկուշաբթի ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանն ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Մարդիկ լքում են գյուղերը․ Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
5.0