ՌԴ-ն համաշխարհային ռեկորդ է սահմանել իր դեմ պատժամիջոցների թվով

Ռուսաստանի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց։ Տեղեկությունը հայտնում է պատժամիջոցների հետևող Castellum.AI ծառայությունը։

 

Ռուսաստանը դարձել է այն երկիրը, որի դեմ մի քանի տարվա ընթացքում ամենաշատ պատժամիջոցներն են սահմանվել, իսկ փետրվարի 22-ից ևս 2778 նոր սահմանափակիչ միջոց է ավելացել։

 

Ներկայում սահմանված պատժամիջոցների թվով առաջատարներն են Ռուսաստանը՝ 5500, Իրանը՝ 3600, Սիրիան՝ 2600, Հյուսիսային Կորեան՝ 2100, Վենեսուելան՝ 700:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մեծ մասն անձնական սահմանափակումներ են (2400)։ Եվս 343 սահմանափակում է մտցվել կազմակերպությունների նկատմամբ։

Բացի այդ, հայտնի է՝ ով է փետրվարի 22-ից ամենաշատ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Դրանք են՝ Շվեյցարիան՝ 568 (ընդհանուր՝ 824), Եվրամիությունը՝ 518 (766), Ֆրանսիան՝  512 (760),
Կանադան՝ 454 (908), Ավստրալիան՝ 413 (633), ԱՄՆ-ն՝ 243 (1200):
 

Քաղաքականություն

Պատահարներ