
Բրիտանացիները կզգան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տնտեսական հետևանքները․ Թրաս

Բրիտանացիները կզգան Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տնտեսական հետևանքները, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Իհարկե, այդ պատժամիջոցները բրիտանացիների համար տնտեսական ծախսեր կունենան՝ էլեկտրաէներգիայի և կյանքի գնի առումով, բայց այդ ծախսերը ոչինչ չեն Ուկրաինայի ժողովրդի համար այս սարսափելի բարբարոսության հետ համեմատած: Այն գնով, թե ինչ կլինի, եթե Պուտինին թույլ տան հաջողության հասնել։ Ինչպես գիտեք, եթե Պուտինը չպարտվի Ուկրաինայում, նրա հավակնություններին սահման չի լինի»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, բրիտանահոլանդական Shell-ը հայտարարել էր, որ մտադիր է դուրս գալ Ռուսաստանում նավթի և գազի բոլոր նախագծերից և որպես առաջին քայլ՝ դադարեցնելու է ռուսական նավթի բոլոր գնումները: Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Shell-ը հայտարարել էր «Գազպրոմի» և «Գազպրոմ Նեֆտի» հետ համատեղ ձեռնարկություններից դուրս գալու մասին, այդ թվում՝ «Սախալին-2», «Ենիսեյ» և «Սալիմ Պետրոլիում», ինչպես նաև դադարեցնել մասնակցությունը «Հյուսիսային հոսք 2» գազատարին: Ընկերության որոշումը պայմանավորված էր ուկրաինական իրադարձություններով։