Հասարակություն
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։ Նման տեղեկություն է տարածել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հայտնել էինք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։
«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հետագա ընթացքի մասին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը խոստանում է պարբերաբար տեղեկացնել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Մարդիկ լքում են գյուղերը․ Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
5.0