Ուկրաինայում գործում է վրացիներից բաղկացած դիվերսանտների խումբ․ ԶԼՄ

«Վրացական ազգային լեգիոնը» կազմված է մոտ 25 հոգուց, նրանց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, որոնք ըստ «Ռիա Նովոստի»՝ դիվերսիոն հետախուզական խումբ են։

 

«Վրացական ազգային լեգիոնը» գործում է իբրև դիվերսիոն-հետախուզական խումբ Ուկրաինայի Լուգանսկի շրջանում։ Կամավորականների հավաքագրումը տեղի է ունենում Վրաստանի տարածքում այն ազգայնականների շրջանում, որոնք ունեն Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների փորձ։ Դրանք հիմնականում վրաց-աբխազական ու վրաց-օսեթական համակարտությունների մասնակիցներ են, կան նաև այնպիսինները, որոնք ձեռք են բերել մարտական փորձ Աֆղանստանում և Իրաքում», - ասել է գործակալության աղբյուրը։ 

 

Քաղաքականություն