Ուկրաինային ասվել է, որ պատերազմը ցանկացած պահի կարող է դադարել․ Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունը։

 

«Նրանք պետք է բարեփոխեն իրենց սահմանադրությունը, որպեսզի Ուկրաինան մերժի որևէ դաշինքին միանալու ցանկացած նպատակ, մենք նաև խոսեցինք այն մասին, որ նրանք պետք է ճանաչեն, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է, և որ նրանք պետք է ճանաչեն Դոնեցկն ու Լուգանսկը որպես անկախ պետություններ, և վերջ։ Պատերազմը կարող է կանգ առնել ցանկացած պահի»,- ասել է Պեսկովը գործակալությանը տրված մեկնաբանությունում։

 

 

Քաղաքականություն