Հասարակություն
Լուսանկարներ․ Ով է այսօր զոհված զինծառայող Հրաչ Մանասերյանը
Այսօր հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33–ամյա Հրաչ Մանասերյանը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրից է, ընտանիքով բնակվել է Արարատի մարզում, ամուսնացած է, ունի 2 երեխա։
Հրաչ Մանասերյանը 44–օրյա պատերազմի մասնակից է։
Նշենք, որ հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող, ում կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։
[3c4bc527584efcc7f6d22c77ef25e7f5.jpg]
[8fef0170326faaf4f6a6ec98856c4a99.jpg]
[b5c73ca3f56c0f6e39e9480bf76ed133.jpg]