Կադիրովը դիմել է ուկրաինացիներին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում կոչ է արել Ուկրաինայի ժողովրդին «չօգտագործել որպես վահան»։
Նրա խոսքով, այժմ Ուկրաինան կառավարում է «Բանդերան Զելենսկու հետ միասին», և Վաշինգտոնը, որն օգտագործում է Կիևը «հանուն իր քաղաքական և ռազմական խաղերի»։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 

 

«ԱՄՆ Պետդեպարտամենտը Զելենսկու տարհանման ծրագիր է պատրաստում։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում, ուկրաինացիներ։
Նախագահը պատրաստ է թողնել իր բանակը, իր ժողովրդին և ղեկավարել իր կյանքի համար անվտանգ հեռավորությունից։
Ուկրաինացիներ, ուշքի եկեք, վերջապես Բանդերային քշեք Զելենսկու հետ միասին։ Մենք, ինչպես դուք, չենք ուզում կռվել, այլ ուզում ենք ապրել ներդաշնակության մեջ, և այնպես, որ ոչ ոք չսասանի խաղաղությունը մեր երկրներում և մեր հարաբերություններում։
Ուկրաինան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են բարի և գեղեցիկ մարդիկ։ Թույլ մի տվեք, որ ձեզ որպես վահան օգտագործեն: Վերջապես խոսեք այս նացիստական ​​ռեժիմի դեմ։
Ռուսաստանը և Բելառուսը ձեզ միջանցք են տալիս, որով դուք կհասնեք ձեզ հանդիպելու պատրաստ եղբայրներին՝ ի տարբերություն Ամերիկայի միջանցքի, որն օգտագործում է ձեզ իր քաղաքական և ռազմական խաղերի համար։
Վերջապես բացեք ձեր աչքերը Զելենսկու քաղաքական ռեժիմի վրա և որոշում կայացրեք։ Թանկ է ամեն րոպե»,- եզրափակել է նա։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Քաղաքականություն