Zara-ն, Pull&Bear-ը, Massimo Dutti-ն, Bershka-ն, Stradivarius-ը չեն գործի Ռուսաստանում

Իսպանական Inditex հագուստի խանութների ցանցը, որին պատկանում են Zara և Bershka ապրանքանիշերը, որոշել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին։ 

Այս մասին շաբաթ օրը հայտնել է Diario թերթը։ 

 

«Ինդիտեքսը հայտարարում է, որ ներկա պայմաններում չի կարող երաշխավորել գործունեության շարունակականությունը Ռուսաստանի Դաշնությունում և ժամանակավորապես դադարեցնում է 502 խանութներում իր գործունեությունը, ինչպես նաև առցանց առևտուրը երկրում», - գրել է կայքը՝ հղում անելով Inditex-ի հայտարարությանը։ 

 

Inditex ցանցն ունի ավելի քան 7 հազար խանութ մոտ 100 երկրներում։ Inditex-ի ամենահայտնի ապրանքանիշերից են Zara-ն, Pull&Bear-ը, Massimo Dutti-ն, Bershka-ն, Stradivarius-ը և Oysho-ն:

Քաղաքականություն