
Ուկրաինայում հեռակա ձերբակալվել է ռուս դերասան Նիկիտա Միխալկովը

Ուկրաինայում հեռակա ձերբակալել են խորհրդային ռուս հայտնի ռեժիսոր և դերասան Նիկիտա Միխալկովին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
Միխալկովը կասկածվում է երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմին աջակցող հայտարարությունների պատճառով: