
Ռուսաստանում դադարեցվել է Google-ի ծառայություններում գովազդի վաճառքը

Google-ը դադարեցրել է Ռուսաստանում իր ծառայություններում գովազդի վաճառքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ընկերության հայտարարությանը հղումով։
«Բացառիկ հանգամանքների լույսի ներքո մենք դադարեցնում ենք Google Ads-ը Ռուսաստանում: Իրավիճակը զարգանում է արագ տեմպերով, և մենք կշարունակենք կիսվել թարմացումներով՝ ըստ անհրաժեշտության», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նշվում է, որ կասեցումը կազդի նաև YouTube վիդեոհոսթինգի վրա։
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել էր դադարեցնել կեղծ գովազդային հաղորդագրությունների տարածումը Ռուսաստանում YouTube վիդեոհոսթինգի միջոցով։
Գերատեսչությունում նշել են, որ այս ապատեղեկատվությունը նպատակ ունի ռուսաստանյան համացանցային լսարանի շրջանում ընթացիկ իրադարձությունների մասին խեղաթյուրված ընկալում ստեղծելու համար։