Հասարակություն
Rolls-Royce-ը դադարեցնում է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Բրիտանական Rolls-Royce ավտոարտադրողը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Forbes ամսագրին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
«Տարածաշրջանում իրավիճակը մնում է անորոշ: Ներկա պայմաններում մենք դադարեցնում ենք ավտոմեքենաների մատակարարումը ռուսական շուկա: Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը, ինչպես նաև մեր բիզնեսի համար հնարավոր հետևանքները», - հայտնել են ընկերությունից:
Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Rolls-Royce-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ռուսական տիտանի գնումը, որն օգտագործվում է ավիացիոն շարժիչների արտադրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Ռուսական S7 Airlines ավիաընկերությունը վաղվանից չեղարկում է բոլոր միջազգային չվերթները
Ո՞ր դեպքում է հնարավոր եկամտային հարկի հետվերադարձը. Բաբկեն Թունյանը պարզաբանում է
ԱՆ-ն հայտնում է, թե որ հաստատությունն է, որտեղ պարտադիր է դիմակ կրելը
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0