Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։ 

 

ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ  նման բան չկա։


«Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել»,- ասել է նա։

 

«Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը»,- նշել է նա:։

 

Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն, վկայակոչելով «Авиаторщина» Telegram ալիքը, հայտնել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ 

Քաղաքականություն