Պեսկովը նշել է, թե ինչպես է Պուտինը վերաբերում պատժամիջոցներին

Վլադիմիր Պուտինն անտարբեր է Ուկրաինայում ռուսական օպերացիայի պատճառով իր դեմ սահմանված պատժամիջոցների նկատմամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Նա բավականին անտարբեր է։ Բոլորը գիտեն, որ նախագահն այլ ակտիվներ չունի, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցասայլի, բնակարանի և բանկային այլ ավանդների չափով։ Ուստի նա բավականին անտարբեր է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

Նրա խոսքով՝ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը անհեթեթ է եւ չի կարող հանգեցնել խնդիրների լուծմանը։

 

«Եթե դուք դա վերցնում եք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների կիրառման փաստը ոչ պակաս անհեթեթ է, շատ անհեռատես, ես դա կարող եմ ասել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում մեկնարակած ռազմական գործողություններից հետո արևմտյան երկրները խիստ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցները սահմանվել են ռուսական բանկերի, այդ թվում՝ «Սբերբանկ»-ի և ՎՏԲ-ի, խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Աերոֆլոտ»-ի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ։


 

Քաղաքականություն