Սփյուռքի հանձնակատարը՝ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհերի և վիրավորների մասին

Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: 

«Քանի որ օդային հաղորդակցությունը կասեցված է Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի և Մոլդովայի օդանավակայաններում, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ժամանել Հայաստան, պետք է նկատի ունենան, որ Ուկրաինայից ելքի ցամաքային միակ ճանապարհը արևմտյան սահմանն է՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները առանց վիզային և կորոնավիրուսային սահմանափակումների: Սահմանը հատելու դեպքում ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրների սահմանները պետք է լքեն 15-օրյա ժամկետում: 

Մեր հայրենակիցներին խնդրում ենք հետևել ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական աղբյուրներին: 

Եվս մեկ անգամ կոչ ենք անում կապ հաստատել՝ 

Կիևում դեսպանություն` 

+380442349005 

+380671090506 

+380689602524 

+380685000782 

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն` 

+380487039176 

+380487039178 

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության` 

+79614084423 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ 

+37410 589155»:

Քաղաքականություն