ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջացիները արցախցիներին սպառնացել են ուժ կիրառել. ինչ իրավիճակ է Արցախում՝ մեկնաբանում է Դավիթ Բաբայանը
Ինչ պետք է սպասենք ադրբեջանցիներից՝ միայն հակահայկական քաղաքականություն: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական սահմանների մոտ բարձրախոսով ձայնագրություն են միացրել, որում հայտարարվել է, թե բնակիչները պետք է լքեն բնակավայրը, այլեւս վար ու ցանք չանեն Խրամորթում, որ այն իբրեւ թե ադրբեջանական տարածք է եւ այլն։
Նրանք սպառնացել են նաև ուժ կկիրառել:
«Իրենք չեն հրաժարվել իրենց նենգ գործելաոճից: Արցախում լայնածավալ պատերազմ չի լինելու ու դրա համար կա երկու պատճառ՝ արցախցու կամքն ու ոգին անկոտրուն է, ռուս խաղաղապահները տեղում են: Կարևորն այն է, որ բնակչության շրջանում խուճապ չկա, թեև իրենք փորձում են հոգեբանորեն ճնշել տեղի հայերին և հերթական անգամ մեջքից կեղտոտ հարված են հասցնում ռուս խաղաղապահներին»,- նշեց Բաբայանը:
Արցախի ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ ռուս խաղաղապեհները որևէ ձևով արձագանքել են այս միջադեպին, քայլեր ձեռնարկե՞լ են, նշեց, որ ցանկացած միջադեպի ժամանակ խաղապահները զսպող օղակ են հանդիսանում:
«Իրենք վաղուց կդիմեին արկածախնդրության, եթե խաղաղապահները չլինեին: Երբեք չպետք է մոռանանք, թե ով է Ադրբեջանը: Բայց դա չի նշանակում, թե պետք է ատենք հասարակ ժողովրդին: Ադրբաջան պետությունը նացիստական է՝ իրենցից ի՞նչ սպասենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում կրքերը թեժ են
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք՝ Ազգային ժողովի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ էր։ Հայաստան խմբակցության պատգամավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գռոզնին հիմա․ չեչենները պատրաստվում են Ուկրաինա մեկնել
Չեչնիայի անվտանգության ուժերը պատրաստվում են Ուկրաինա մեկնելուն, այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապօգնության մեքենայի են հարվածել, զոհեր կան. Ուկրաինա
Ռուսական ուժերը Խերսոնից ոչ հեռու շտապօգնության մեքենայի են հարվածել, որը վիրավորների էր տեղափոխում: Մահացածների թվում բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պուտինը գող է», «Պուտինը մարդասպան է». բողոքի ակցիա Ադրբեջանում
Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու համար Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան առջեւ հանրահավաք է անցկացվել:&n...