Արևմուտքը, փաստորեն, մեղսակից է դարձել Դոնբասի բնակիչների ցեղասպանությանը. Զախարովա

Արևմտյան երկրներն իրականում մեղսակից են դարձել Լուգանսկի և Դոնեցկի բնակիչների երկարատև ցեղասպանությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին

 

«Ութ տարի շարունակ արևմտյան երկրները անտարբերությամբ հետևում են, թե ինչպես են Ուկրաինայի հարավ-արևելքում հազարավոր խաղաղ բնակիչներ սպանվել և բռնության ենթարկվել»,-նշել է նա: 

 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի մտադրությունն է շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր. «Այս ամենը  հուշում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շահագրգռված չեն այս երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ»:


Ինչպես նշել է դիվանագետը, նախքան Ռուսաստանին կշտամբելը Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման գործողության համար, դաշինքի երկրները պետք է պատասխան տան իրենց ռազմական արկածախնդրության համար։

 

«ՆԱՏՕ-ի երկրների՝ բանակցելու անկարողության և հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքով Եվրոպայում անվտանգության իրական ամրապնդման ցանկության բացակայության պայմաններում, մենք անհիմն ենք համարում մեզ ագրեսիայի մեջ մեղադրելու նրանց փորձերը»,- ասել է Զախարովան:

 

«Դաշինքի ներկայացուցիչները երեսպաշտորեն հայտարարել են, որ «եվրոպական մայրցամաքում խաղաղության հիմքը էապես ավերվել է», - շեշտել է Զախարովան։

 

Քաղաքականություն