Թուրքիան չի կարող հրաժարվել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Ուկրաինայից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող հրաժարվել Ռուսաստանից՝ չնայած Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

«Մենք երկուսից էլ չենք կարող հրաժարվել։ Մենք քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Մենք ունենք նաև քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերություններ Ուկրաինայի հետ։

Եթե ասեք՝ «Հրաժարվեք Ուկրաինայից», մենք չենք կարող, քանի որ մեր երկիրն այնտեղ շահեր ունի։ Եթե ասում եք՝ «Հրաժարվեք Ռուսաստանից», մենք նույնպես չենք կարող, քանի որ մենք նրա հետ այժմ իսկապես առաջադեմ հարաբերություններ ունենք»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։