Էրդողանը ակնկալում է Պուտինի շուտափույթ այցը Թուրքիա` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդգծել, որ խնդրի բարդացումը, առավել ևս՝ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում, ոչ մեկին ձեռնտու չէ։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ Թուրքիան դիվանագիտական շփումների ու բանակցությունները շարունակելու կողմնակից է: Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է լուծվի Մինսկի համաձայնությունների հիման վրա։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահի շուտափույթ այցը Թուրքիա՝ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
ՆԱՏՕ-ն` Ուկրաինայում ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում դաշինքի ուժեր տեղակայելու մտադրություն չունի, ասել է Ստոլտենբերգը։ Յենս Ստոլտենբերգը հաստատել է ուրբ...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։...