Էրդողանը` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար, քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով Dailysabah-ը:
«Ինչպես գիտեք, ես արդեն ասել եմ, որ մենք նույն կերպ կարձագանքենք Հայաստանի կատարած դրական քայլերին։ Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար։ Սա օգտակար է համարում նաև Ադրբեջանի նախագահը: Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից»,- ասել է Էրդողանը:
«Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-նշել է նա:
Կարևորելով, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային համագործակցության հարթակին և համագործակցության միջոցով Հայաստանի հետ խնդիրները հաղթահարելուն՝ Էրդողանն ասել է. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նմանապես, տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարը կաջակցի և կսնուցի այս երկկողմ գործընթացները։ Բոլորը պետք է գործեն կառուցողական այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ շեշտել է, որ բոլոր գործընթացները շարունակելու են իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:
Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
ՆԱՏՕ-ն` Ուկրաինայում ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում դաշինքի ուժեր տեղակայելու մտադրություն չունի, ասել է Ստոլտենբերգը։ Յենս Ստոլտենբերգը հաստատել է ուրբ...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։...