
Տարվում են աշխատանքներ Գյումրիում թափառող կենդանիների կացարան ստեղծելու համար․ ինչ իրավիճակ է

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Ինձ են դիմել մի խումբ կենդանասերներ անհանգստացած Շիրակի մարզպետի անմարդկային հայտարարություններից և Գյումրիում վերջին օրերին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքից...
Հաշվի առնելով իշխանական քաղաքական ուժի «մարդակեր» տեսակը, գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև քաղաքացիների անհանգստությունը այսօր հեռախոսազանգեր եմ ունեցել ՀՀ ոստիկանության Գյումրու Մուշի և Կումարի բաժնի պատասխանատուների հետ, ովքեր ինձ հավաստիացրել են, որ այս պահին նյութեր են նախապատրաստում և առաջիկա օրերին կտեղեկացնեն արդյունքների մասին, բնականաբար մեր կողմից էլ կլինի հետևողականություն:
Խոսել եմ նաև Գյումրու քաղաքապետի հետ, ով ինձ փոխանցել է, որ այս պահին տարվում են աշխատանքներ Գյումրիում թափառող կենդանիների կացարան ստեղծելու համար: Գյումրու քաղաքապետի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 16:30 Գյումրու քաղաքապետի հետ անցկացնել քննարկում նշված խնդիրի շուրջ, մասնակցության համար կարող եք նախապես դիմել մեր գրասենյակ»:
Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի Գյումրիում գլխատված ու մասնատված մարմիններով շներ են հայտնաբերվել, իսկ այսօր արդեն՝ կրակոցի հետքերով կիսասատկած վիճակում: