Մանթրաժ են ընդդիմության բոյկոտից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, հիմա նաեւ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից։ Ասացին, որ հանձնաժողով ստեղծելու որոշման հարցում որոշիչ են եղել Քոչարյանի՝ Փաշինյանին տված հավաստիացումները, որ հանձնաժողովով «կմաքրվեն» ազգակործան պատերազմի բեռից, որ դրան կմասնակցեն նաեւ ընդդիմադիրները, կլեգիտիմացնեն գործընթացը եւ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կապացուցեն, որ պարտության հարցում գործող իշխանության մեղքը նվազագույն է եղել։ Սակայն ընդդիմադիրների բոյկոտից հետո այդ հանձնաժողովը, ըստ էության, լեգիտիմության խնդիր ունի, եւ անգամ իշխանական մակարդակում են ընդունում, որ դրա ուսումնասիրություններն ու զեկույցը չեն կարող ռեալ արժեք ունենալ եւ ինչ-որ դեր խաղալ։ Նաեւ դա էր պատճառը, որ Քոչարյանը կախվեց Գեղամ Նազարյանի կեսխոսքից, որ, որպես զոհվածի հայր, ինքը հարցեր ուներ տալու եւ փորձում էր թասիբի գցել, թե Քոչարյանը չի թողնում, որ մասնակցեք։ Այս փաստից գոհ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը դեռ ուղիներ է փնտրում ընդդիմադիրներին համոզելու։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...