Ռուսաստանը կպատասխանի, եթե ինչ-որ տեղ սկսեն սպանել իր քաղաքացիներին․ կոշտ զգուշացում

Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիներին աշխարհի ցանկացած կետում, Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիությանն առընթեր մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, փոխանցում է «Ռիա Նովոստին»:
«Դուք չպետք է զարմանաք, եթե պատասխան հարված հասցնենք ։ Եթե ուկրաինացիները  կսկսեն լկտիաբար սպանել Ռուսաստանի քաղաքացիներին ինչ-որ տեղ ՝ Դոնբասում կամ այլուր»,- ասել է նա:
Ընդ որում, դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան չի ներխուժի հարեւան պետություն, եթե նրան չհրահրեն:

 

«Այժմ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի թիվը համարժեք է այն զինվորականների թվին, որոնք ներգրավված են անցյալ տարվա սեպտեմբերին «արեւմուտք-21» զորավարժություններում, բայց այն ժամանակ ոչ ոք խոսք չասաց»,- հիշեցրել է Չիժովը:

 

Վերջին ամիսներին Արեւմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու մեջ եւ ուժեղացնում է իր ներկայությունը Արեւելյան Եվրոպայում: Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումերը ՝ ընդգծելով, որ զորքերը տեղափոխում են իրենց տարածքների սահմաններում, ինչպես նաեւ հիշեցնում են, որ չեն մասնակցում ներուկրաինական հակամարտությանը եւ չեն խախտում որեւէ պայմանավորվածություն, ի տարբերություն Կիեւի, որը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը:
Փաստաթուղթը նախատեսում է սահմանադրական բարեփոխումների իրականացում, հրադադար եւ շփման գծից ծանր սպառազինությունների հետքաշում: Ընդ որում, այժմ Ուկրաինայի իշխանությունները ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ՉԺՀ-ի հետ սահմանի վրա կենտրոնացրել են բանակի մեծ մասը եւ կանոնավոր գնդակոծում աշխարհազորայիններին, այդ թվում ՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ, որը փոխանցվել է արեւմտյան երկրների կողմից:

Քաղաքականություն